Ամերիկացի փաստաբան Քրիս Սևյեն որոշել է Apple-ին պատերազմ հայտարարել դատարանում: Հայցի պատճառ է դարձել այն, որ իր i-սարքում Safari դիտարկիչ կիրառելով՝ ինքը կարող է պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր դիտել: Սևյեն մեղադրում է ամերիկյան ընկերությանը նրանում, որ ինքն այնքան է տարվել պոռնոյով, որ կինը հեռացել է: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հայցվորը խոստովանում է, որ կախվածություն է ձեռք բերել պոռնագրաֆիայից: Համեմատած պոռնո դերասանուհիների հետ՝ նրա կինը կորցրել է գրավչությունը: Նրանց հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
Փաստաբանին վրդովեցնում է այն, որ Apple-ն արգելափակել է ցանկացած պոռնո հավելված App Store-ում, սակայն աչք է փակում նման կայքերին դիտարկիչի միջոցով հասանելիություն ստանալու հնարավորության վրա: Սևյեն կարծում է, որ Safari-ում պետք է հատուկ ֆիլտր ներկառուցվի, որը կարգելափակի հասանելիությունը նման կայքերին: Նա պահանջում է, որպեսզի ընկերությունը բոլոր սարքերը մատակարարի «անվտանգ ռեժիմով»:
Apple-ը դեռևս չի մեկնաբանել լքված տղամարդու հայցը:







































