U2 խմբի առաջնորդ Բոնոյին (Փոլ Հյուսոն) կշնորհվի մշակույթի ոլորտում գլխավոր՝ «Արվեստի և գրականության շքանշանի կոմանդոր» (L’Ordre des Arts et des Lettres) ֆրանսիական մրցանակ, հաղորդում է Agence Framce-Presse-ը:
Միջոցառումը, որի ժամանակ երաժշտին պաշտոնապես կշնորհվի պատվավոր կոչումը, կկայանա Փարիզում, հուլիսի 16-ին:
2007 թ. Բոնոն արժանացել է Բրիտանական Կայսրության պատվավոր ասպետի կոչմանը, իսկ 2003 թ. ստացել է Պատվավոր լեգեոնի շքանշան՝ Ժակ Շիրակից, ով այն ժամանակ Ֆրանսիայի նախագահն էր:
Մրցանակները Բոնոյին շնորհվում են ինչպես երաժշտության ոլորտում ձեռք բերված հաջողությունների, այնպես էլ հումանիտար գործունեության համար: Մասնավորապես, Բոնոն DATA (Debt, AIDS, Trade, Africa) բարեգործական կազմակերպության հիմնադիրներից է, որն աֆրիկյան երկրներում պայքարում է աղքատության և ՁԻԱՀ-ի դեմ:








































