Ադրբեջանում հարկային պարտքերի պատճառով 718 ձեռնարկությունների և ընկերությունների ղեկավարներին ու ֆիզիկական անձանց արգելվել է դուրս գալ երկրից: Այս մասին հայտնում է fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարության հաղորդագրությանը:
Նախարարության կողմից հրապարակված՝ բանկերին պարտք ունեցող անձանց ցուցակում նշված են 410 իրավաբանական, 308 ֆիզիկական անձանց անուններ: Ցուցակում նշված է 3 արտասահմանցու անուն:
Այդ առնչությամբ Ադրբեջանի հարկերի նախարարությունից faktxeber.com կայքին պարզաբանել են, որ դա արվել է ադրբեջանական օրենսդրության համաձայն, և նշանակում է, որ մինչև ցուցակում նշված անձինք չվճարեն պետական հարկը, նրանց չի թույլատրվելու դուրս գալ երկրից:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած մոտ 1,5 մլրդ մանաթ ծավալի հասնող վարկերը:









































