Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան մեկնաբանել է իր տեղափոխությունը մադրիդյան ակումբ:
«Ինձ համար պատիվ է հանդես գալ «Ատլետիկո»-ում: Առավելագույն ուժերս կներդնեմ` թիմի հաջողությունների համար: Ցանկանում եմ երջանկացնել «Ատլետիկո»-ի երկրպագուներին: Եկել եմ օգնելու հաղթող թիմին:
Ուրախ էի լինել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ: Սակայն նախորդ մրցաշրջանում հնարավորություն չէի ստանում խաղալ այնքան, որքան կցանկանայի: Կփորձեմ ցուցադրել լավագույն խաղային որակներս»,- Marca-ն մեջբերում է Վիլյայի խոսքերը:









































