Երևան քաղաքի 7 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 737 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.3 անգամ: Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների (ազոտի մոնօքսիդ, ազոտի երկօքսիդ և ընդհանուր օքսիդներ) և ծծմբի երկօքսիդի պարունակությունները: Ավտոմատ սարքի միջոցով ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման համար կատարվել է օդի 9 017, ազոտի օքսիդների համար` 3 897, ծծմբի երկօքսիդի համար` 17 971 դիտարկում: Ըստ ավտոմատ սարքերի տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերից ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 2.3 անգամ: Քաղաքի պասիվ նմուշառման 46 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 360 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:







































