Աբու Դաբիի իշխանությունները բազմահարկ շինություններում ու քաղաքի փողոցներում ստեղծել են հատուկ կայանատեղիներ միայն կանանց համար։ Այս մասին հայտնում է տեղի The National պարբերականը։
Ընդհանուր առմամբ հայտնվել են վարդագույն և սպիտակ ներկված մոտ 200 կայանատեղիներ։
Մունիցիպալ գործերի և տրանսպորտի հարցերով Աբու Դաբիի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ տեղերը կօգնեն կանանց կայանատեղիի որոնման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության հարցերում։
Տեսուչները կհետևեն, որպեսզի այդ տեղերը չզբաղեցվեն տղամարդ վարորդների կողմից։ Խախտում կատարողները կպատժվեն տուգանքով, իսկ նրանց տրանսպորտային միջոցները կառգրավվեն։








































