ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հայցով, ծրագրում է օգոստոսի 31-ին վերադառնալ հայրենիք՝ այս մասին RIA Novosti-ին հայտնել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը։
«Միրոնովի մոտ միանգամից եղել են երկու կողմերի տոմսեր, հետդարձի տոմսը հենց վաղվա ժամկետով է։ Եթե դատախազությունը նրան չկանչի, ապա մենք Ռուսատսան կթռչենք»,- ասել է դատապաշտանը։
Նա հավելել է, որ ներկա պահին դատախազությունից կանչ չկա։ «Միրոնովի համար տեղաշարժի որևէ սահմանափակում չկա»,- հավելել է Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկված ՌԴ քաղաքացուն ժամանակավորապես կալանավորելու միջնորդությունը մերժվել է։











































