Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ իր թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր տեսնել բելգիացուն Մադրիդի «Ռեալ»-ում դեռևս այն ժամանակ, երբ կիսապաշտպանը հանդես էր գալիս ֆրանսիական «Լիլ»-ում:
«Մոուրինյոն հայտնել է, որ հետաքրքրվում էր իմ ծառայություններով դեռևս այն ժամանակ, երբ հանդես էի գալիս «Լիլ»-ում: Սակայն ես ցանկանում էի մինչև 21-ամյակս մնալ ֆրանսիական ակումբում ` խաղային որակներս բարելավելու նպատակով:
«Ռեալ»-ը հիանալի ակումբ է: Սակայն ես գերադասացի Ֆրանսիայի առաջնությունը, քանի որ հեռանալու մասին դեռևս վաղ էր մտածել»,- Goal. com-ը մեջբերում է Ազարի խոսքը:









































