ԱՄՆ-ը 2017 ֆինանսական տարում մտադիր է ընդունել նույնքան սիրիացի փախստականների, որքան 2016-ին (ավարտվում է սեպտեմբերին)՝ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը։
«Մոտ 10 հազար՝ 2017 ֆինանսական տարվա համար»,- պատասխանել է նա լրագրողի հարցին, թե հաջորդ տարվա համար սիրիացի փախստականների ընդունման ի՞նչ ծրագիր ունի վարչակազմը։
Ավելի վաղ Սպիտակ տանը կից ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ վերաբնակեցման տարեկան ծրագրի շրջանակում Վաշինգտոնը երկուշաբթի կհասնի Սիրիայից 10 հազար փախստականների ընդունման նպատակակետին։








































