Ամերիկյան The Huffington Post թերթը արգելափակել է իր հեղինակներից Դևիդ Սիմենի օգտահաշիվը և կայքից հեռացրել նրա հոդվածները, որոնցում նա կասկածի տակ էր դնում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակը: Այս մասին լրագրողն ինքն է հատնել իր Twitter-ում:
«Ի՞նչ է սա՝ Չինաստա՞նը: Մարդիկ արդյոք պաշտպանվա՞ծ չեն առաջին փոփոխությամբ»,- հարց է տվել նա՝ նկատի ունենալով սահմանադրական փոփոխությունը, որը, մասնավորապես, երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը:
Սիմենի խոսքով՝ նրա երկու հոդվածներն էլ հեռացվել են առանց նախազգուշացնելու և առանց բացատրելու պատճառը:
Առաջին հոդվածի վերնագիրն էր՝ «Հիլարիի առողջությունը գերազանց է, եթե չհաշվենք նոպաները, թարախոտ վերքերը, ադրենալինի գրիչ-ներարկիչները», երկրորդը՝ «Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին մենամարտի է հրավիրում նրա բժշկական քարտի հետ»:
ՍիմենըYouTube-ում իր տեսաուղերձում հիշեցրել է, որ Քլինթոնի առողջական վիճակի մասին տեսանյութը հավաքել է ավելի քան 3.5 միլիոն դիտում: Նա նշել է, որ լրագրողը, հատկապես եթե նա ապրում է ԱՄՆ-ում, պետք է հնարավորություն ունենա անդրադառնալու նման թեմաների՝ առանց մտավախության, որ իր օգտահաշիվը կարգելափակվի:
«Երկար տարիներ ես գրել եմ հարյուրավոր աշխատանքներ՝ որպես լրագրող և տեսաբան, և երբեք նման դեպքի չեմ բախվել»,- ընդգծել է նա:









































