Միջերկրական ծովում՝ Լիբիայի մոտ, Իտալիայի առափնյա պահպանությունը մեկ օրում փրկել է մոտ 6500 փախստականի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ փրկված ներգաղթյալների մեծ մասը ծագումով Էրիթրեայից և Սոմալիից են։
Փրկարարական գործողությունն իրականացվել է Սաբրատա քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Իտալիայի առափնյա պահպանությունը մեկ օրում կատարել է 40 համակարգված փրկարարական գործողություն՝ երկրի ռազմածովային նավատորմի նավերի կիրառմամբ։











































