Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ աշխատակիցներին հրահանգվել է տեղադրել սմարթֆոնների համար նախատեսված հավելված, որը կսահմանափակի առանցքային գործառույթները, ինչպիսի է օրինակ` տեսախցիկը: Դա կապված է տվյալների հնարավոր արտահոսքի կանխման հետ:
Նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից 1500 աշխատակիցներին չի թույլատրվում սմարթֆոններով գրասենյակ մտնելը Mobile Device Management հավելվածի բացակայության դեպքում:
Կարգադրության պատճառով նախարարության դարպասների մոտ երկուշաբթի երկար հերթեր էին գոյացել՝ փոխանցում է MigNews-ը:












































