ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթվա սկզբից զգալիորեն ավելացնել ծախսերը հեռուստատեսային գովազդի վրա։ Այդ մասին հայտնում է NBC-ն։
Թրամփի նախընտրական շտաբը պատրաստվում է հայտարարել 10 մլն դոլար արժեքով հեռուստագովազդի փաթեթի գնման մասին։ Թրամփի նախընտրական հոլովակները հեռարձակվել են նախկինում Օհայո, Փենսիլվանիա, Հյուսիսային Կարոլինա և Ֆլորիդա նահանգներում։ Այժմ դրանց թվին կավելանան Նյու Հեմփշիր, Այովա, Նևադա, Վիրջինիա և Կոլորադո նահանգները։
Թրամփի շտաբը դեռ օգոստոսի կեսին հայտնել էր հեռուստագովազդին 4.8 մլն դոլար տրամադրելու մասին ։ Միևնույն ժամանակ նրա մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնն արդեն ծախսել էր հեռուստագովազդի վրա 68 մլն դոլար։ Օգոստոսի 20-ին Թրամփը թողարկել է առաջին նախընտրական հեռուսագովազդը։












































