ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման նախագահական համակարգում դրական տարրեր կան. այս մասին օգոստոսի 29-ին «Լեռնային Ղարաբաղում ակնկալվող սահմանադրական փոփոխություններ. խնդիրներ ու հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Երբ որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական մոդելն ընտրվեց, շատերը խոսում էին այն մասին, որ նույն մոդելն ընդունվելու է նաև Արցախում»,- նշեց ԱԺ պատգամավորը և հավելեց, որ ապրիլյան դեպքերից հետո շատ ու շատ խնդիրներ այլ կերպ ընկալվեցին, և Արցախում հնարավոր է սուպերնախագահական մոդելն ընտրվի:
«Եթե Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, մենք պետք է հարգենք նրանց որոշումները ու մոտեցումները»,- նշեց է Թևան Պողոսյանը: Նրա կարծիքով՝ ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ընտրվել է նախագահական կառավարման մոդելը, որը կօգնի հասկանալ Ղարաբաղի խնդիրներն ու անելիքնները:
Մանրամասները՝ տեսանյութում:









































