Նորվեգիայի հարավում կայծակի հարվածից ավելի քան 320 վայրի հյուսիսային եղջերու է սատկել։ Այս մասին հայտնում է BNO News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 26 օգոստոսի երեկոյան, երբ կայծակի հարվածները տեսանելի են եղել նորվեգական ազգային պարկի տարածքում։
Դեռևս այն ժամանակ ականատեսներից մեկը հայտնել էր, որ պարկում սատկած եղնիկներ է նկատել։
Եղնիկների մարմնի դիրքերը վկայում են այն մասին, որ նրանք սատկել են կայծակի մեկ հարվածից։
Նշվում է, որ բոլոր սատկած եղնիկները գտնվել են 50 մետր շառավղով տարածքում։








































