Եգիպտոսի դիրքորոշումը սիրիական հակամարտության և սիրիական ժողովրդին աջակցելու հարցում անփոփոխ է: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչ Բադր Աբդել Աթը:
Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները՝ Բադր Աբդել Աթն ասել է, որ վերջերս Եգիպտոս գալու ցանկություն հայտնած սիրիացիների համար վիզաները ժամանակավոր են:
Ըստ Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցչի՝ այդ գործընթացի ներդրումը չի նշանակում, որ իրենց երկրում ժողովրդավարություն հաստատելու ձգտում ունեցող սիրիական ժողովրդին աջակցելու Եգիպտոսի դիրքորոշումը փոխվելու է:








































