Եգիպտոսի դատախազությունը «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 7 ներկայացուցիչների ձերբակալելու օրդեր է տվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բոլոր 7-ին էլ մեղադրում են բռնության կոչի մեջ, որը պատճառ դարձավ պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներին:
Այդ ցուցակի մեջ են մտնում այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Էսամ Էլ-Էրիանը և Մուհամմեդ Էլ-Բելթաջին:
Ավելի վաղ դատախազությունը տվել էր նաև «Մուսուլման եղբայրներ»-ի հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիի ձերբակալության հրամանը:
Նրանց բոլորի բանկային հաշիվները սառեցված են:






































