Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունից նամակով դիմել է երկրի արդարադատության նախարար Տեե Ցուլուկիանիին: Իր նամակում Բարնովը նախագահի անունից արդարադատության նախարարին խնդրում է իր պաշտոնից ազատել երկրի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլիշվիլիին: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Նամակն արդարադատության նախարարություն է ուղարկվել հուլիսի 13-ին:
Համաձայն Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության՝ արդարադատության նախարարությունում երկուշաբթի օրը հաստատել են նամակի ստանալը:











































