Իրանին մատակարարված ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրները տեղակայված են Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում: Այս մասին օգոստոսի 28-ին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՕՊ ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմաիլին:
Հեռուստատեսությունը ցուցադրել է Ֆորդոյի մոտ տեղակայված համալիրները: Էսմաիլին նշել է, որ հիմա միջուկային օբյեկտը միշտ պահպանության տակ կլինի, և հայտարարել է, որ Իրանի երկինքը «ամենաանվտանգներից է տարածաշրջանում»:
Կիրակի ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փորձել է Իրանին խանգարել ստանալ ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրները, քանի որ չեն ուզում խոստովանել Իրանի ինքնապաշտպանության իրավունքը:










































