ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել իր հիվանդությունների մանրամասն պատմությունը՝ նույնը անելու կոչ ուղղելով իր հանրապետական մրցակից Հիլարի Քլինթոնին։
«Ես կարծում եմ, որ երկու թեկնածուները՝ կեղծավոր Քլինթոնն ու ես, պետք է հրապարակենք մանրամասն բժշկական արձանագրումները»,- գրել է Թրամփը Twitter-ում։
Ավելի վաղ Թրամփն ակնարկել էր Քլինթոնի հասցեին «բարոյական և ֆիզիկական դիմացկունության բացակայություն», որոնք անհրաժեշտ են ԴԱԻՇ-ի ջախջախման համար։ Հանրապետական թեկնածուի մամլո քարտուղար Քեթրին Փիրսոնն էլ իր հերթին ենթադրություն էր հայտնել, որ Քլինթոնը տառապում է խոսքի խանգարմամբ։









































