Վրաստանը մոտ ժամանակներս կորոշի 2014 թ. Սոչիում կայանալիք Օլիպիական խաղերի անվտանգության ապահովման համագործակցության ձևաչափը: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Վրացական իշխանությունների ներկայացուցիչները և ես բազմիցս հայտարարել ենք, որ տարածաշրջանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ անվտանգության ապահովման համար: Թե ինչ ձևաչափով տեղի կունենա համագործակցությունը՝ միջնորդի, թե պետության միջոցով, հայտնի կդառնա մոտ ժամանակներս»,- հայտարարել է Ալասանիան:
Նա նշել է, որ Օլիմպիական խաղերը հանգիստ ու խաղաղ մթնոլորտում անցկացնելը ելնում է բոլոր երկրների շահերից:











































