Ինչպես հայտնում է Daily Express-ը պարբերականը, Լուտոն այցի ժամանակ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեյթ Միդլթոնը եղել են Keech Hospise Care հոսպիսում, որտեղ լսել են դեռահաս Բեն Հայնսի տխուր պատմությունը, որը տառապում է աուտիզմի թեթև տեսակով, հայտնում է newsyou.info-ն:
14 տարեկան տղան չի կարողանում հաշտվել մոր մահվան հետ, ով անցյալ տարի մահացել է քաղցկեղից: Շտապելով երեխային աջակցել՝ արքայազն Ուիլյամը ձեռքը դրել է նրա ուսին և ասել, որ այդպիսի դեպքերում հարկավոր է զգացմունքների մասին խոսել մոտիկների հետ:
«Ժամանակը վիշտը թեթևացնում է: Ես գիտեմ, դու ինչ ես զգում: Ես մինչև հիմա ամեն օր կարոտում եմ իմ մորը, և այդպես է 20 տարի՝ նրա մահվան օրվանից: Կարևորը դրա մասին խոսելն է մոտիկների հետ: Տխրելը դա նորմալ է»,- ասել է արքայազնը տղային:










































