Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր կարծիքն է հայտնել թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրայի մասին, ով Ա Սերիայի 2-րդ տուրի «Լացիո»-ի դեմ արտագնա խաղում դարձել է գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով իր թիմին: Գերմանացի ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաև 1-ին տուրի «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպմանը:
«Խեդիրան պրոֆեսիոնալ է, ինչպես թիմի մյուս խաղացողները: Սամին հանճարեղ ֆուտբոլիստ է: Մրցաշրջանի սկզբնամասում դեռ չենք ցուցադրում մեր լավագույն խաղը: Սակայն ընդամենը 2 հանդիպում ենք անցկացրել:
Ինչ վերաբերում է «Լացիո»-ի դեմ խաղին, ապա այս շոգ եղանակին շատ դժվար է խաղալ 90 րոպե: Ամեն դեպքում, դժգոհ չեմ սաներիցս»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:










































