Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ազատ ոճի ըմբշամարտի 84 կգ քաշայինների պայքարում Մաքսիմ Մանուկյանը փայլուն հաղթանակով դուրս էր եկել եզրափակիչ:
Սակայն եզրափակիչում հայ մարզիկը 3:0 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալան Խուգաևին: Մաքսիմ Մանուկյանը նվաճեց արծաթե մեդալը:









































