«Սպորտինգ»-ի կիսապաշտպան Ժոաո Մարիոն պայմանագիր է ստորագրել «Ինտեր»-ի հետ և դարձել լիսաբոնյան ակումբի կողմից երբևիցե վաճառած ամենաթանկարժեք տրանսֆերն ունեցող ֆուտբոլիստը:
«Մարիոն 14 տարի անցկացրել է «Սպորտինգ»-ում, այնուհետև տեղափոխվել «Ինտեր», որը 45 մլն եվրո է վճարել նրա տրանսֆերի դիմաց: Դա ռեկորդային գումար է»,- նշված է լիսաբոնյան ակումբի հայտարարության մեջ:
Հավելենք, որ Մարիոն Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն է դարձել` մասնակցելով 7 խաղի և դառնալով գոլային 1 փոխանցման հեղինակ:










































