Lancet ամսագրում տպագրված հոդվածում պատմվում է 90 տարեկան մարդկանց արտասովոր մտավոր ունակություների մասին: Հարավային Դանիայի համալսարանին կից Ծերության հետազոտման կենտոնի ղեկավար Կորե Կրիստենսենը և նրա գործընկերները 12 տարիների ընթացքում անցկացրել են հարցումներ և թեստի են ենթարկել 1905-1915 թվականներին ծնված Դանիայի ավելի քան 5000 բնակիչների: Նրանց ենթարկել են հնարավոր ճանաչողական խախտումների ստուգման:
Վիճակագրական աշխատանքը ցույց է տվել, որ 10 տարի ուշ ծնված մարդիկ ունեցել են 1/3-ով ավելի շատ շանսեր մինչ 90 տարեկանն ապրելու համար, առաջին հերթին՝ բժշկության զարգացման շնորհիվ: Բացի այդ, նրանք ավելի խելացի են եղել իրենց նախորդներից՝ հավանաբար կրթության բարելավման շնորհիվ: 1915 թվականի սերունդը ոչ միայն լավ արդյունքներ է ցուցաբերել, այլև հաճախ ստացել է բարձր գնահատականներ:
Գիտնականների խոսքերով՝ այդ բացահայտումը փոխում է մեր պատկերացումը մարդկանց ուղեղի աշխատանքի մասին նման պատկառելի տարիքում: Հեղինակները նշում են, որ փոփոխություններն ուղեղում տեղի են ունեցել առաջին հերթին ինտելեկտուալ միջավայրի, այլ ոչ թե ֆիզիկական հատկանիշների ազդեցությամբ:







































