Բրիտանացի լրագրողները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքում հայտնաբերել են խորհրդարանականների կողմից կոկաինի օգտագործման վկայություններ: Կոկաինի հետքեր են հայտնաբերվել խորհրդարանի զուգարաններում, այդ թվում՝ այն գոտիներում, որտեղ թույլատրվում է միայն խորհրդարանականների մուտքը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Մի քանի տասնյակ զուգարաններում ստուգումների անցկացման նպատակով պարբերականի լրագրողները հատուկ թեստեր են կիրառել, որոնք էլ օգնել են հայտնաբերել կոկաինի հետքերը: Զուգարանակոնքի նստատեղի, զուգարանի թղթերի մեջ եղած պարունակության ուսումնասիրությամբ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր 9 զուգարաններում, այդ թվում 3-ը՝ կանացի:
Լրագրողները պարզել են, որ թմրանյութերը կիրառվել են նաև այն գոտիներում, որտեղ կարող է մտնել ցանկացած այցելու: Նշվում է, որ շենքը պահպանում են անվտանգության 500 աշխատակիցներ, ովքեր մանրակրկտորեն ստուգում են բոլոր այցելուներին:
Պարբերականը չի նշում, թե ինչպես է հաջողվել լրագրողներին ներխուժել փակ գոտիներ:










































