Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի օդանավակայանի շենքի ուղղությամբ չորս հրթիռ է արձակվել, տեղեկացնում է Reuters-ը:
Նախնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան. ուղևորները և օդանավակայանի աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ վայր:
Տեղական իշխանությունների տարածած տեղեկության համաձայն՝ հարձակման թիրախը եղել է ոստիկանության անցակետը: Միջադեպի պատճառով չվերթները չեն հետաձգվել:
Հրթիռակոծության իրականացման մեջ կասկածվում են Թուրքիայում արգելված Քրդական ժողովրդավարական կուսակցության անդամները:












































