«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վստահ է, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունին դեռևս անհրաժեշտ է ակումբին որպես Ռոբին վան Պերսիին փոխարինող:
«Իմ կարծիքով՝ Ռունին «Յունայթեդ»-ին պետք կլինի այն ժամանակ, երբ Ռոբին վան Պերսին որևէ վնասվածք ստանա:
Ժամանակը ցույց կտա, թե ինչ դեր կունենա նա թիմում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միայն Ռունին չէ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեր ամբողջ թիմն է: Թույլ չեմ տա Ռունիին իրեն ակումբից բարձր դասել»,- հայտարարել է Մոյեսը:







































