Ամերիկացի Ջորդան Սփիսը, 19 տարեկան հասակում հաղթանակ տանելով պրոֆեսիոնալ գոլֆիստների համաշխարհային միավորման մրցաշարում, դարձել է վերջին 82 տարիների ընթացքում այդ մրցաշարի ամենաերիտասարդ չեմպիոնը: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան մամուլը:
Նախորդ ձեռքբերումը պատկանում է Ռալֆ Գուլդալին: Այն գրանցվել է 1931 թվականին:
«Ես չէի մտածում, որ այսքան շուտ կհռչակվեմ չեմպիոն: Պարզապես ամեն բան ընթացավ իմ նախատեսածի պես: Փորձում էի լավ իրացնել բոլոր հարվածներիս: Դա ինձ հաջողվեց: Այժմ շատ երջանիկ եմ»,- նշել է մարզիկը, ով պրոֆեսիոնալ ասպարեզում հանդես է գալիս վերջին 6 ամիսների ընթացքում:







































