Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բարձր է գնահատել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակազմի ջանքերն ու հստակ գործողությունները, ինչպես նաև Թեհրանում երեկ կառավարության անդամների հետ նրա վերջին հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Խամենեի խոսքով՝ նախագահն ու նրա թիմն աշխատել են շատ ակտիվ՝ նախորդ կառավարությունների համեմատ:
Գերագույն առաջնորդը գովել է Ահմադինեժադին և նրա վարչակազմին՝ ներդրած ջանքերի համար, և ընդգծել, որ դրանք պետք է նշվեն հրապարակայնորեն:
Գործող նախագահը օգոստոսի 4-ին կհանձնի լիազորությունները հունիսի 14-ին ընտրված Հասան Ռուհանիին: Ահմադինեժադը Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից:











































