«Մանչեսթեր Յունայթեդ»-ի վետերան Ռայան Գիգզը խոստովանել է, որ իրեն շատ է դուր գալիս խաղացող մարզչի իր նոր կարգավիճակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 39-ամյա վալիացին տեղ էր գտել «Յունայթեդ»-ի մարզչական շտաբում՝ դառնալով թիմի խաղացող մարզիչ: Նոր մրցաշրջանում Գիգզը ստիպված կլինի համատեղել ֆուտբոլիստի և մարզչի աշխատանքը:
«Դեռևս ամեն բան լավ է ընթանում, և ես պարզապես հիացած եմ: Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը: Ինձ դուր է գալիս խաղացող մարզչի իմ կարգավիճակը:
Իմ դերն այդքան էլ մեծ չէ, քանի որ Մոյեսի մարզչական շտաբում ընդգրկված են Ջիմ Լամսդենը, Ստիվ Ռաունդը և Ֆիլ Նևիլը:
Այս ամենը շատ է տարբերվում ֆուտբոլ խաղալուց: Չնայած՝ 20 տարի է ինչ հանդես եմ գալիս այս ասպարեզում, նոր բացահայտումներ են լինում: Որոշ բաներ ես գիտեի, որոշ բաներ՝ ոչ: Սա իսկական ուսոցողական պրոցես է»,- նշել է Գիգզը:







































