Սիրիայում և Եգիպտոսում ներկա դրությունը զգալիորեն ազդել է պաղեստինա-իսրայելական երկխոսության զարգացման վրա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Մոսկվայում հայտարարել է Պաղեստինի ազատագրման շարժման (ՖԱԹՀ) կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Շաատը:
«Եգիպտոսում և Սիրիայում ներքին իրավիճակն, անկասկած, ազդել է պաղեստինա-իսրայելական երկխոսության զարգացման վրա»,- ասել է նա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ:
Նրա խոսքերով՝ Եգիպտոսը և Սիրիան եղել են հիմնական խաղացողները մերձավորարևելյան գործերում, այդ թվում նաև պաղեստինա-իսրայելական կարգավորման ոլորտում: Շաատը նշել է, որ այժմ երկու կեղմերն էլ զբաղված են ներքին խնդիրներով, առաջին հերթին ներքին կայունության վերականգնմամբ և ներքին քաղաքական ուժերի միջև երկխոսության հաստատմամբ:
Նա հույս է հայտնել, որ շատ շուտով Եգիպտոսը և Սիրիան կրկին կխաղան իրենց առաջնային դերը տարածաշրջանի գործերում և կվերականգնվի պաղեստինցիներին ցուցաբերվող նրանց օգնությունը:










































