Իտալիայում շաբաթ օրը ազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի՝ հայտնել է Նախարարների խորհրդի մամլո ծառայութունը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Ուժգին երկրաշարժը տեղի էր ունեցել լույս չորեքշաբթի գիշերը, երկրի կենտրոնական մասում։
«Վաղը՝ օգոստոսի 27-ին, տեղի կունենան Ասկոլի-Պիչենոյում զոհվածների հուղարկավորությունները՝ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչերի մասնակցությամբ։ Դրա հետ կապված նախարարների խորհուրդն ազգային սգո օր է հայտարարում»,- ասվում է Կիջի պալատի պաշտոնական հայտարարությունում։
Համաձայն վերջին տվյալների՝ երկրաշաժի զոհն է դարձել 268 մարդ, վիրավորվել է 387-ը։ Ավելի քան 2000 մարդ մնացել են առանց տանիքի։







































