Պռոշյանի գյուղապետի ընտրությունների դիտարկման նպատակով գրանցված 2 դիտորդական կազմակերպություններից մեկի՝ «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը «Փաստինֆո»–ին տեղեկացրել է, որ կազմակերպությունը հուլիսի 14-ին կայացած ընտրությունները չի դիտարկել:
ՀԿ-ի նախագահի խոսքով, թեև իրենք նախապես կարևորել էին այս համայնքի ղեկավարի ընտրությունները և գրանցվել, սակայն իրենց դոնոր կազմակերպությունը՝ USAID-ն չի համաձայնել:
Ինչպես մեկնաբանել է Հարություն Համբարձումյանը, միջազգային այս կազմակերպությունում չեն ցանկացել առանձնահատուկ ուշադրության արժանացնել Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրությունները, քանի որ մինչ այդ հանրապետության որևէ այլ համայնքում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների դիտարկում երբևէ չի կատարել:
Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով, կիրակի օրը Պռոշյան համայնքում կայացած ընտրություններում 76 ձայնի առավելությամբ հաղթել է գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը՝ ստանալով ընտրողների 1371 ձայն: Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Վովա Սահակյանը 1241 ձայնով երկրորդ տեղում է: Երրորդ՝ անկուսակցական թեկնածու Ալեքսան Ալեքսանյանը ստացել է 178 ձայն: 61 քվեաթերթիկ անվավեր է ճանաչել:
Ընտրություների արդյունքները բողոքարկելու մտադրության մասին կողմերն առայժմ չեն շտապում հայտարարություն անել:








































