Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ավարտից հետո խոսել է իր թիմի առջև դրված նպատակների մասին:
«Մենք միշտ մեր առջև նպատակ ենք դրել տիրանալ բոլոր գավաթներին: Այս տարին ևս բացառություն չէ:
Զիդանը գիտի, որ «Ռեալ»-ը պետք է նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, Իսպանիայի առաջնության գավաթը և Իսպանիայի Արքայական գավաթը», – ասել է Պերեսը:






































