ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «գլոբալ ազգայնականության կնքահայր»՝ փոխանցում է Vox-ը։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է Նևադա նահանգում նախընտրական ելույթի ժամանակ։
Նա նաև մեղադրել է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին Պուտինին գովաբանելու համար. «Թրամփն անձամբ գովասանքներ է շռայլում Պուտինի հասցեին և ռուսամետ քաղաքականություն իրականացնում»։
Նա նշել է, որ ամերիկացի նախագահները՝ Հարի Տրումենից մինչև Ռոնալդ Ռեյգան, կմերժեին նման մոտեցումը։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ Ռուսաստանը դարձել է կենտրոնական թեմա ԱՄՆ ներկայիս նախագահական ընտրարշավում, սակայն ո՛չ Թրամփը, ո՛չ Քլինթոնը չեն կարող առաջարկել պատշաճ ռազմավարություն Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։








































