Հունաստանը առաջին զարգացած երկիրն է, որը կորցնում է այդ կարգավիճակը: Հունաստանը ճանաչում են որպես զարգացող շուկա: Այս մասին ասվում է վարկանիշը կազմած MSCI գործակալության մամլո հաղորդագրության մեջ՝ փոխանցում է MigNews-ը:
Նշվում է, որ երկրի տնտեսության ժամանակակից վիճակը չի համապատասխանում այն չափորոշիչներին, որ պահանջվում են զարգացած շուկաների համար: MSCI-ում ուշադրություն են դարձնում երկրի պարտքային բեռին, տնտեսության լճացմանն ու կապիտալի ներգրավման դժվարություններին:
Իջեցվել է նաև Մարոկկոյի կարգավիճակը: Պետությունը դուրս է մղվել զարգացողների ցուցակից և ճանաչվել անցումային շուկա: Միաժամանակ գործակալությունը բարձրացրել է ԱՄԷ-ի ու Կատարի կարգավիճակը՝ հասցնելով զարգացողի:
Հունաստանը զարգացած շուկա է ճանաչվել 2001 թվականին: Ներկայում MSCI-ի վարկածով՝ զարգացած երկրների ցուցակում ներառված է 22 պետություն:







































