Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանավորման դեմ պաշտպանի բերած բողոքը, օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: