Twinkind գերմանական ընկերությունը հիմնել է տնային կենդանիների և մարդկանց կլոնների արտադրություն: Սեփական փոքրացրած պատճենը ստանալու համար անհրաժեշտ է մեկնել Համբուրգ: Հենց այստեղ է գտնվում գրասենյակը, որտեղ հատուկ սարքը մի քանի վայրկյանում սքանավորում է ձեզ և տվյալները գրանցում է համակարգչում, հաղորդում է RBK-ն:
3D սքանավորումից հետո 15-30 րոպեի ընթացքում էկրանին կերևա մի քանի տարբերակ, որոնցից կարող եք ընտրել ձեզ դուր եկածը:
Մինի-կլոնավորումը գնալով մեծ հայտնիություն է ձեռք բերում, այդ պատճառով պետք է նախապես գրանցվել: Դրա արժեքը կազմում է 225-1290 եվրո` կախված չափսից:











































