Sony ընկերությունը Tokyo electric power-ի (TEPCO) հետ միասին մտադիր է Ճապոնիայում մոտ 20 մլն տուն ապահովել հատուկ սարքերով, որոնք կչափեն և կկարգավորեն էլեկտրականության սպառման մակարդակը յուրաքանչյուր առանձին սարքի կողմից՝ օդորակիչից մինչև լամպ, նաև հեռակառավարման վահանակով, որպեսզի տերը կարողանա տանը չլինելով՝ սմարթֆոնի միջոցով միացնել կամ անջատել ցանկացած սարք: Այս մասին հայտնում է Nikkei թերթը:
Փորձարկումը կանցկացվի տներում, որոնք TEPCO-ն ապահովում է էլեկտրականությամբ: Ընկերությունում սպասում են, որ նոր տեխնոլոգիայի կիրառումը տանտերերին հնարավորություն կտա զգալիորեն կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը: Հեռախոսի հավելվածի միջոցով նրանք կկարողանան իրենց պահանջմունքներն ավելի նպատակային կարգավորել:





































