Ֆլորիդայի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքի հետ սիրահարները դադարում են վիճել և սկսում են վեճերը հարթել հանուն համատեղ կյանքի, հաղորդում է bagnet-ը:
«Որպես կանոն, մարդիկ տարիքի հետ չեն վիճում այնքան հաճախ, որքան նրանք դա անում էին երիտասարդ տարիներին: Զույգերը նախընտրում են անտեսել սեփական դժգոհությունը կամ վիրավորանքը` ընտանիքում խաղաղություն պահելու համար» ,- կարծում է ընտանեկան հոգեբան Փոլա Հոքմեյերը:
Հետազոտությունն անցկացվել է 13 տարի: Դրան մասնակցել են միջին և մեծ տարիքի զույգեր: Հետազոտության մասնակիցների միջև վեճերը ժամանակի հետ սկսել են նվազել: Պարզվել է նաև, որ զույգերը, որոնք լուծում են ծագած խնդիրը և չեն թաքցնում իրենց վիրավորանքը, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր նախընտրում են ներել և մոռանալ:







































