Կանայք և տղամարդիկ տարբեր են արձագանքում ամուսնալուծությանը: Մասնավորապես, ամուսնալուծությունից հետո մի քանի տարի շարունակ կանայք իրենց ավելի երջանիկ են զգում, քան տղամարդիկ: Նախկին ամուսիններն իրենց հերթին կյանքից այդպիսի բավարարվածություն չեն զգում։ Այս մասին տեղեկացնում են արևմտյան ԶԼՄ-ները: Դա պարզել են ԱՄՆ Քինգսթոնի համալսարանի հոգեբանները, ովքեր հարցումներ են անցկացրել 16-60 տարեկան 10 000 մարդկանց շրջանում: Նրանց խնդրել են գնահատել մեծ իրադարձություններից հետո կյանքից բավարարված լինելու զգացողությունը: Արդյունքում պարզվել է, որ ամուսնությունից հետո սոցիալական ադապտացիան ավելի հեշտ է լինում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ:
Հոգեբանները դա բացատրում են այն փաստով, որ կանայք ամուսնալուծությունը որպես ազատություն են ընկալում: Արդյունքում, ամուսնալուծությունից հետո 5 տարի շարունակ կանանց մոտ գրանցվել է կյանքից բավարարված լինելու բարձր ցուցանիշ: Տղամարդկանց ամուսնալուծությունը երբեմն նույնպես ուրախացնում է, բայց՝ ոչ այդքան շատ:











































