Շվեդիայի Գետերբորգի համալսարանի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ երգեցողությունը, որը կապված է շնչելու և ներդաշնակության հետ, յոգայի պես դրական ազդեցություն է ունենում առողջության վրա:
Այս մասին կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, գրել է բրիտանական The Telegraph-ը:
Պրոֆեսոր Բյորն Վիկհոֆֆի ղեկավարած գիտնականների խումբը պարզել է, որ երգչախմբում երգողների սրտի զարկերը սինխրոնացվում են և հանգստացնող ազդեցություն են թողնում հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա:
Գիտնականները պնդում են, որ երգելու ընթացքում մարդու ուղեղն արտադրում է հաճույքի հորմոն՝ էնդորֆին, որն ազդում է ինչպես և յոգերի կողմից կիրառվող մեդիտացիան:
Ավստրալիայի Նյուքասլի համալսարանի ուսումնասիրողներն էլ իրենց հերթին հայտնաբերել են, որ երգեցողությունը տարեց մարդկանց մոտ կարող է մեղմացնել գրգռվածությունը և անհանգստությունը, ինչպես նաև տարիքային բոլոր խմբերի մարդկանց մոտ բարելավել ինքնազգացողությունը:
Բրիտանիայի Քարդիֆի համալսարանի աշխատակիցները եկել են այն եզրահանգման, որ երգչախմբում երգող քացկեղով հիվանդներն առողջանալու ավելի շատ հնարավորություններ ունեն, քանի նույն հիվանդությունով տառապող չերգող մադրիկ, իսկ Հարվարդի և Յոլի գիտնականները նշում են, որ Կոննեկտիկուտ քաղաքի բնակիչներն ավելի երկար են ապրում, քանի որ նրանցից շատերը երգում են երգչախմբերում:











































