Sunday, 21 06 2026
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

Խնդիր խնդրոց

Որպես օրինաչափություն, Հայաստանի և հայության հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող որևէ նշանակալից և կարևոր ժամանակահատվածում, երբ համընդհանուր ուշադրության առարկա են դառնում պետության ապագայի հետ կապված առանցքային կոնկրետ խնդիրներ, ի հայտ եկող բոլոր արատավոր և խնդրահարույց խնդիրների շարքում իր ուրույն տեղով դրսևորվում է Հայ Առաքելական եկեղեցու հանրային դերի խնդիրը:

Ինչքան էլ եկեղեցին հոգևոր բովանդակության, այդուամենայնիվ ֆիզիկապես գոյություն ունեցող կառույց է, ղեկավարվում է մարդկանցով, որոնք, ի դեպ, բավական բուռն աշխարհիկ կյանքով են ապրում հոգևոր աշխատանքից ազատ ժամերին, իսկ աշխատանքի ընթացքում էլ օգտվում են աշխարհիկ հարմարավետություններից, ընդ որում` բավական լավ հարմարավետություններից:

Հետաքրքրական է, որ որևէ հասարակական-քաղաքական բուռն ժամանակահատվածում եկեղեցին, չգիտես ինչու, չի փորձում աշխարհիկ կյանքի հետ շփումը հարմարավետություններից ընդլայնել ու մի քիչ էլ մտածել անհարմարությունների, այսինքն` խնդիրների մասին, որոնք հուզում են հասարակությանը: Պարփակվելով հոգևոր կաղապարների մեջ, պաշտպանվելով դրանցով` եկեղեցին մտածում է, թե այդպիսով հասարակության աչքից կոծկում է այն սոցիալական, ինչ-որ տեղ նույնիսկ քաղաքական ֆունկցիան, որ ունի այդ հզոր և ընդգրկուն կառույցը: Իսկ երբ զգում է, որ այդուհանդերձ հասարակական պահանջը սկսում է ճնշող լինել, եկեղեցին հոգևոր կաղապարներից դուրս է գալիս և անմիջապես փորձում է տեղավորվել իշխանական ֆիզիկական կաղապարների մեջ` աջակցություն հայտնելով իշխանությանը տվյալ ժամանակի խնդրահարույց հարցում և փորձելով այդպիսով ապահովել իր անվտանգությունը հասարակական հայացքներից ու պահանջներից:

Դրա վառ վկայությունը Կիպրոսի օֆշորային պատմությունն է, որում ներքաշված է նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպսկ․ Կճոյանը: Եկեղեցու կեցվածքն ու անհամարժեք արձագանքը Մարտի 1-ից հետո եկեղեցու հանդեպ առաջացրած անվստահությունն ավելի խորացրեց: Խնդիրը, Հայ Առաքելական եկեղեցու սոցիալական նշանակության, սոցիալական առաքելության, պատմական առաքելության խնդիրը, միևնույն է, մնաց բաց, և նույնիսկ կարելի է ասել` ավելի բացվեց: Ավելի սուր զգացվեց պատասխանի անհրաժեշտությունն այն հարցին, թե ի՞նչ դերակատարում ունի Հայ Առաքելական եկեղեցին այսօր հայ ժողովրդի կյանքում, ինչի՞ համար է եկեղեցին, ի՞նչ է տալիս ժողովրդին, ի՞նչ է ակնկալում ստանալ, ի՞նչ է առաջարկում գաղափարական, արժեքային իմաստով, և ընդհանրապես ի՞նչ է ուզում եկեղեցին ժամանակակից կյանքում, 21-րդ դարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում