Գերմանիայում գրիչ են ստեղծել, որը ձեռագիր տեքստում գտնում է սխալները և դրանց մասին տեղեկացնում գրողին:
Սարքավորումը նախագծվել է Lernstif ընկերության կողմից և առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում սովորական գրիչից: Այն ունի հատուկ փոխանցման համակարգ, որը շարժումներից որոշում է առանձին տառերը և օգտատիրոջը զգուշացնում նորմայից ցանկացած շեղումների մասին՝ թրթռացող ազդանշանի օգնությամբ: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
Նախևառաջ, գիրչը նախատեսված է տարրական դասարանների աշակերտների համար, ովքեր ուղղագրություն են սովորում: Սակայն նորույթը պիտանի է նաև ավելի հասուն օգտատերերի համար, ովքեր սովորաբար տեսքտը հավաքում են համակարգչի միջոցով:
Դեռևս հայտնի չէ՝ որքան կարժենա այս յուրօրինակ գրիչը և երբ կլինի վաճառքում։