Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՀՊԱԿ. Ընտրական օրենսգրքի ՀՀԿ-ական նախագծի վերաբերյալ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱԺ-ի կողմից առաջարկված Ընտրական օրենսգրքի
ՀՀԿ-ական նախագծի վերաբերյալ
Մի շարք հանգամանքներ ցույց են տալիս, որ Նախագիծը մշակվել է ոչ թե ընտրական գործընթացների իրական կարգավորման և ապօրինությունների կանխման, այլ, առաջին հերթին, ցուցադրման համար, այն է` իբր կատարվում են ԵԽԽՎ որոշումներն այդ ուղղությամբ, մասնավորապես`
1. ոչ մի փոփոխություն չի ներկայացվել ընտրական օրենսդրությանն առնչվող մյուս օրենքներում,
2. որպես հետևանք, Նախագիծը չի պատասխանում այն հարցերին, որոնք բարձրացվել են դիտորդների և անգամ Սահմանադրական դատարանի կողմից, մասնավորապես՝ բողոքարկման համակարգի մասին,
3. Նախագծի ներկայացումը չի համապատասխանում ՀՀ օրենդրությամբ սահմանված պահանջներին, մասնավորապես՝ չի ներկայացվել անգամ որևէ հայեցակարգ (փոփոխությունների հիմնավորումներ)”նոր խմբագրությամբ” կոչվող օրենսգրքի մշակման անհրաժեշտության մասին,
4. Նախագիծը կազմվել է, մեղմ ասած, անբարեխղճորեն, կիսատ-պռատ և լեցուն է բազմաթիվ ներքին հակասություններով ու սխալներով,
5. Նախագծի մշակումը գլխավորել են մարդիկ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում ընտրական օրենդրության «թերությունների» կամ նրա պահանջների սխալ մեկնաբանմամբ պատսպարված, տարիներ շարունակ իրականացված «հաղթական» զանգվածային խախտումների համար: Թերևս, նաև դա է պատճառը, որ Նախագծով սահմանված որոշ դրույթներ ուղղակի հարմարեցվել են վերջիններիս:
Այսպիսով, օգտվելով առիթից, փորձ է արվում նաև օրինականացնել կատարված խախտումները, որոնք, հավանաբար, անհրաժեշտ են նոր «հաղթանակների» համար:
Սակայն այդ մոտեցումն իր հերթին մեկ անգամ ևս հաստատում է նախորդ ընտրությունների ապօրինի լինելու բազմաթիվ փաստեր: Մասնավորապես, դա վերաբերում է ԸՕ այն առանցքային դրույթներին, որոնց՝ օրենքին հակասող պաշտոնական մեկնաբանությունները նախորդ ընտրություններում հնարավորություն են տվել ԱԺ մեծամասնությանն ու ՀՀԿ ղեկավարին օգտագործել պետական հսկայական միջոցներ ընտրություններում «հաղթելու» համար, և որոնց մասին բարձրաձայնելու պառճառով այսօր տասնյակ մարդիկ՝ քաղբանտարկյալներ, գտնվում են բանտերում:
ՀՀ Ընտրական օրենսգիրքը վաղուց էր պատրաստ արդար ընտրությունների անցկացմանը, միայն անհրաժեշտ էր, որ ժամանակին կատարվեին օրենքով սահմանված փոփոխությունները, այդ թվում՝ ՀՀ և միջազգային իրավական նորմերին հակասող դրույթների վերացումը, ինչը տարիներ շարունակ չի արվել արդարադատության նախկին և ներկա ՀՀԿ-ական նախարարների մեղքով կամ էլ արվել է ճիշտ հակառակը:
Ավելին, անմխիթար վիճակում գտնվող ՀՀ ընտրական օրենդրության կարգավորման ուղղությամբ որևէ նախաձեռնություն չի իրականացվում և այսօր, ինչի հետևանքն է ՀՀԿ-ական այսօրվա լայնածավալ և անպատիժ ապօրինի «բարեգործությունը»: Դրա փոխարեն հրապարակ է նետվել ընտրական հանձնաժողովների ձևավորման իբր կարևոր, սակայն մեր իրականության համար տասներորդական հարցը, որն էլ ընտրական գործընթացներից անտեղյակ որոշ հասարակական-քաղաքական գործիչների համար դարձել է հիմնական քննարկման առարկա:
Այդ կապակցությամբ հայտարարում ենք մեր մտահոգությունը «նոր խմբագրությամբ» կոչվող ԸՕ նախագծի շուրջ ծավալվող գործընթացների առթիվ և առաջարկում`
1. քննարկման առարկա դարձնել ոչ թե ՀՀ Ընտրական օրենսգիրքը, այլ ՀՀ ընտրական օրենսդրությունը,
2. վերջինիս ձևավորումն իրականացնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում,
3. այդ գործընթացներից հնարավորինս մեկուսացնել ընտրախախտներին և գրանտակերներին,
4. հրապարակել որոշ առանցքային դրույթների վերաբերյալ ներկայացրած առաջարկությունները, մասնավորապես՝ ԸՕ առաջարկվող նախագծի 1, 2, 6, 7, 9, 11, 18, 22, 25, 47, 74, 75, 78, 87, 103, 122, 126, 127, 151 հոդվածները,
5. հնարավորություն տալ ընտրական իրավունքի պաշտպանության համար բանտերում հայտնված քաղբանտարկյալներին ազատ պայմաններում մասնակցել առաջարկվող քննարկումներին:
Սա Է մեր դիրքորոշումը, որի շրջանակներում Ազգային Ժողով ենք ներկայացրել առաջարկություններ ու դիտողություններ ԸՕ ՀՀԿ-ական նախագծի վերաբերյալ:
ՀՊԱԿ վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում