ԱՄՆ իշխանությունները համարում են, որ Ռուսաստանի հետ կապված ցանցահենները հարձակվել են The New York Times-ի և այլ լրատվամիջոցների լրագրողների համակարգիչների վրա: Այդ մասին հայտնում է СNN հեռուստաընկերությունը:
Աղբյուրների պնդմամբ` «ցանցահենները, որոնք ենթադրաբար աշխատում են ռուսական հատուկ ծառայություններում, իրականացրել են կիբերհարձակման շարք, որոնց օբյեկտները եղել են The New York Times-ի և այլ լրատվամիջոցների լրագրողները»: Ինչպես նշում է ընկերությունը՝ «ՀԴԲ-ն և այլ ամերիկայն գործակալություններ արդեն սկսել են հետաքննություններ վերջին ամիսներին նշված այդ հարձակումների առիթով»: