Ավարտվեց «Բուրսասպոր» – «Բորուսիա» ընկերական հանդիպումը:
Արդեն 12-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ Ռոբերտ Լևանդովսկին բացեց հանդիպման հաշիվը: Հենրիխի հարվածից հետո դարպասապահը ետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Լևանդովսկին անվրեպ հարվածեց:
45-րդ րոպեին Մխիթարյանը գոլային փոխանցումով աչքի ընկնելու հնարավորություն տվեց «Բորուսիա»-ի նորեկ Պյեր Օբամեյանգին: Ընդմիջմանը Յուրգեն Կլոպը մի շարք փոփոխություններ կատարեց: Փոխարինվեց նաև Մխիթարյանը:
Կարող ենք փաստել, որ Հենրիխը, երկրորդ խաղում անընդմեջ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե, գերազանց տպավորություն է գործում: Հավելենք, որ խաղն ավարտվել է 1:4 հաշվով:
Բուրսասպոր» – «Բորուսիա»`1:4
0:1 Լևանդովսկի (12’), 0:2 Օբամեյանգ (45’), 0:3 Ռոյս (62’) 0:4, Դյուկշ (68’) 1:4 Չինաշ (88’)









































