Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անցել է բուրկինիի (մուսուլման կանանց լողազգեստ, որը համապատասխանում է շարիաթի պահանջներին) պաշտպանների կողմը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ֆրանսիայի հարավ-արևելքում առնվազն 15 քաղաքների իշխանություններ արգելել են լողափին կրել բուրկինի: Երկրի վարչապետ Մանուել Վալսն աջակցել է քաղաքապետերին: Նրա խոսքով՝ այդպիսի լողազգեստի գաղափարը, որի համաձայն՝ կանանց մարմինը պետք է ամբողջովին ծածկված լինի հագուստով, չի համապատասխանում Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին:
«Մենք պետք է դուրս գանք տոլերանտության սահմաններից: Կարո՞ղ ենք խոսել Կանադայում ընդունման, բաց լինելու, բարեկամության, ըմբռնման մասին: Սա այն մասին է՝ ուր ենք մենք գնում, ինչի միջով ենք անցնում տարբեր, հարուստ համայնքներում»,- ասել է Թրյուդոն՝ կոչ անելով ցուցաբերել «հարգանք իրավունքի ու ընտրության» հանդեպ:
Թրյուդոն մերժել է Կանադայում բուրկինիի արգելքի գաղափարը՝ հայտարարելով, որ երկրի բնակիչները պետք է բարձր լինեն տարաձայնություններից:







































